Գաղտնիության և անվտանգության քաղաքականություն
Խնդրում ենք ուշադիր կարդալ ներքոնշյալ պայմանները:
Օգտագործելով տվյալ կայքը՝ դուք հաստատում եք, որ կարդացել և համաձայն եք ստորև նշված կանոններին:
• Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել www.borboraqua.am կայքի այցելուներին և օգտատերերին, թե ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում կայքում գրանցվելու դեպքում:
• Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բոլոր տեղեկություններին, որոնք մենք հավաքագրում ենք մեր կայքում: Օգտագործելով կայքը և դրանում առկա ծառայությունները դուք համաձայնում եք մեր կողմից օգտագործվող տեղեկատվությանը՝ Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան: Դուք երաշխավորում եք, որ ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները ճշգրիտ են և դուք համաձայն եք ՕԳՏԱՏԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:
• Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրության համաձայն՝ կայքի օգտատերը կարող է ցանկացած պահի խնդրել մեզ փոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները՝ դիմելով հաճախորդների սպասարկման բաժին:
Գրանցում
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար:
www.borboraqua.am -ն ապահովում է ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և այն չի տրամադրում որևէ երրորդ կողմի:
Գրանցվող օգտատերը երաշխավորում է, որ գրանցման ընթացքում կամ դրանից հետո տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ է և ամբողջական:
Մենք իրավունք ունենք գրանցված օգտատերերին ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ, նորությունների և հատուկ առաջարկների մասին տեղեկություններ: Ինչպես նաև կարող ենք ուղարկել իրավական ծանուցումներ, տրամադրվող ծառայությունների վերաբերյալ ծանուցումներ կամ տեղեկացնել մեր քաղաքականության որևէ փոփոխության մասին:
Մենք իրավասու ենք կիսվել ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներով օրինապահ մարմինների պահանջով՝ մեր իրավական պարտավորություններին համապատասխան, չսահմանափակելով դատարանի որոշումները և իրավապահ մարմինների որոշումները:
Անվտանգ և հարմարավետ ծառայություններ մատուցելու համար ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է միայն հետևյալ նպատակներով՝
• Պատվերի հաստատման համար ուղարկվող նամակի, որը պարունակում է պատվերի մասին բոլոր տեղեկությունները, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման մանրամասները
• Տեխնիկական խնդիրների աջակցման
• Նորությունների կամ հատուկ առաջարկների մասին տեղեկացման
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ մենք գնահատում ենք յուրաքանչյուրիդ և վստահեցնում ենք, որ ձեր տվյալների գաղտնիության պահպանումը կարևոր է մեզ համար: Այդ իսկ պատճառով մենք պարտավորվում ենք պաշտպանել ձեր անձնական տվյալները: Մենք չենք պահպանում բանկային քարտի տվյալները մեր տվյալների բազայում: Secured socket layer («SSL») տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմի ծառայություններ մատուցող համակարգերի միջոցով վճարային գործարքներ իրականացնելու համար: Ձեր գրանցման տվյալները պաշտպանված են եզակի օգտատերի կոդով և օգտատերի անունով (ID): Խնդրում ենք ոչ ոքի հետ չկիսվե՛լ ձեր գաղտնաբառով, և եթե օգտագործում եք ընդհանուր համակարգիչ, մի՛ մոռացեք փակել բրաուզերը: Ինչպես նաև, դուք կարող եք օգտագործել տվյալ կայքը որպես անանուն օգտատեր՝ առանց գրանցվելու:
Կայքում հավաքագրվող այլ տեղեկություններ
www.borboraqua.am կայք այցելելիս հավաքագրվում են որոշակի տեղեկություններ, ինչպիսիք են՝
• Օգտագործվող սարքի օպերացիոն համակարգը
• Բրաուզերի տեսակը
• IP հասցեն
• Քուքիների տվյալները և այլն
Հավաքագրված տեղեկատվությունը անձնական չէ և թույլ է տալիս հաշվել այցելուների քանակը՝ էջերի այցելությունների վիճակագրություն կազմելու համար։ Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տալիս շարունակաբար վերահսկել կայքը և այն դարձնել առավել հարմարավետ օգտատերերի համար: