Վերադարձի քաղաքականություն
Սույն վերադարձի քաղաքականությանը համաձայն՝ գնված ապրանքի գումարը ենթակա է վերադարձման, եթե վերադարձի հայտը ներկայացվում է գնման պահից մեկ ամսվա ընթացքում։ Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո գնված ապրանքի գումարը ենթակա ՉԷ վերադարձի:
Մենք վստահ ենք մեր արտադրանքի որակյալ լինելու հարցում: Այնուամենայնիվ, եթե դուք ստացել եք ապրանքը վնասված կամ կոտրված և այն ստանալու պահին ունեք ապացույց, ապա վերադարձի քաղաքականությունը թույլ է տալիս վերադարձնել գնված ապրանքը: Ինչպես նաև, դուք իրավասու եք վերադարձ կատարել, եթե գնված ապրանքը չի փոխանցվել ձեզ գնելու պահից սկսված երեք ամսվա ընթացքում:
Եթե բախվել եք որևէ խոչընդոտի և ցանկանում եք վերադարձնել գումարը, ապա դիմում ներկայացնեք մեզ: Հայտի ընդունումից և մշակումից հետո մենք ավտոմատ կերպով կվերադարձնենք գումարը՝ օգտագործված վճարման քարտին կամ այլ միջոցին, բանկի կամ ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված կարգով՝ որոշակի ժամկետներում: Ինչպես նաև, մենք պատրաստ ենք փոխարինել վնասված ապրանքը նորով:
Ձեր հայտի մշակման համար կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և Հետադարձ կապը կպահանջի որոշ ժամանակ:
Եթե կարծում եք, որ դեռ չեք ստացել վերադարձված գումարը, ապա խնդրում ենք՝
1. Ստուգել ձեր հաշիվը
2. Այնուհետև դիմել բանկ
Եթե դուք պատահաբար սխալ ընտրություն եք կատարել, մենք այն կփոխարինենք հնարավորինս սեղմ ժամկետներում ՝ համաձայն մեր վերադարձի քաղաքականության:
Սույնով հավաստում եք, որ դուք տեղյակ եք՝ ապրանքը կարող է առաքվել երրորդ կողմի միջոցով, և այդ դեպքում կիրառելի է տվյալ կողմի վերադարձի քաղաքականությունը: Դուք նաև ընդունում եք՝ որ կախված առաքվող հասցեից՝ այն կարող է առաքվել որոշակի ժամանակահատվածում, որտեղ կիրառելի չեն սահմանափակումներ:
Սույնով՝ դուք ընդունում եք, որ վճարումներ կատարելով տարբեր արժույթներով կարող եք կրել արժույթի փոխանակման ռիսկ, այդ թվում՝ միջոցներ փոխանցելիս:
Լրացուցիչ հարցերի, մտահոգությունների կամ գումարի վերադարձման համար զանգահարեք մեզ կայքում նշված հեռախոսահամարով: