Պայմաններ եվ դրույթներ
Սույն պայմաններն ու դրույթները սահմանվում և կարգավորում են www.borboraqua.am կայքի միջոցով գնումներ կատարելու և այլ հարցերին վերաբերող իրավահարաբերութունները: Կայքում «մենք», «մեզ» և «մեր» բառերը առնչվում են «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ին: Այցելելով www.borboraqua.am , օգտագործելով կայքում առկա ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև ներբեռնելով յուրաքանչյուր բովանդակություն այցելուն/գնորդը կամ հաճախորդը սույնով հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է ներքոնշյալ պայմաններն ու դրույթները:
Մուտք գործելով կայք և օգտագործելով այն՝ Դուք, որպես այցելու/գնորդ համաձայնում եք կայքում առկա Պայմաններին և դրույթներին, և ընդունելով դրանք վկայում եք, որ համաձայն եք կայքի անվտանգության քաղաքականության, վերադարձի քաղաքականության, ինչպես նաև կայքում անձնական տվյալների օգտագործման և/կամ հավաքագրման հետ:
Խնդրում ենք ուշադիր կարդալ պայմանները նախքան կայքի օգտագործումը և պայմանների որևէ դրույթի հետ համաձայն չլինելու դեպքում դադարեցնել կայքի օգտագործումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Այս կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունը պաշտպանված է հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով:
Ոչ առևտրային գործունեություն
Կայքը և կայքի ողջ բովանդակությունը նախատեսված են անձնական և ոչ առևտրային օգտագործման համար: Տվյալ կայքում չի թույլատրվում գովազդել կամ առաջ մղել առևտրային բնույթի ապրանքներ կամ ծառայություններ:
Սույնով դուք համաձայնում եք, որ վճարումներ կատարելիս ձեր տրամադրած տեղեկատվությունը (բացառությամբ վճարային քարտի տվյալների) կարող է փոխանցվել տարբեր ցանցերի և փոփոխվել՝ տարբեր սարքերի տեխնիկական պահանջներին համապատասխան: Վճարային քարտի տեղեկատվությունը մշտապես կոդավորված է:
Դուք ընդունում եք նաև, որ կամովին տրամադրել եք ձեր հեռախոսահամար(ներ)ը և համաձայն եք մեր կողմից ստանալ տեքստային հաղորդագրություններ (sms):
Ելնելով վերոնշյալ կետերց ՝ «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ն որևէ պարտավորություն չի ստանձնում օգտատիրոջ մասին տեղեկատվության պահպանման համար և պարտավոր չէ փոխհատուցել օգտատիրոջը իր անձնական տվյալների օգտագործման համար:
Համաձայնելով հետևյալ պայմաններին՝ դուք հաստատում եք, որ չափահաս եք կամ տվել եք համաձայնություն ձեր խնամակալության տակ գտնվող անչափահասի կայքի օգտագործման համար:
Դուք չեք կարող օգտագործել մեր կայքը կամ մեր կողմից տրամադրված ապրանքներն ու ծառայությունները որևէ անօրինական կամ չարտոնագրված նպատակներով, ինչպես նաև խախտել որևէ իրավական պահանջ (չսահմանափակելով հեղինակային իրավունքի մասին օրենքը) վերոնշյալ պայմանների կիրառման ժամանակ:
Կայքից օգտվելիս դուք իրավասու չեք օգտագործել համակարգչային վիրուսներ, կոդեր կամ այլ գործողություններ, որոնք կարող են խաթարել կայքի աշխատանքը:
Դուք սույնով ամբողջ պատասխանատվությամբ հաստատում եք, որ կայքի միջոցով փոխանցված կամ փոխանցվելիք յուրաքանչյուր տեղեկատվություն կամ միջոց ձեռք է բերվել օրինական ճանապարհով և որևէ կերպ կապված չէ՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, հարկերից խուսափելու կամ որևէ այլ հանցավոր գործունեության հետ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Տվյալ կայքում առկա յուրաքանչյուր նյութ կամ տեղեկություն տրամադրվում է ընդհանուր իրազեկության նպատակով և օգտատերը կամ այցելուն պարտավորր է խորհրդակցել և/կամ փնտրել տեղեկատվության սկզբնական աղբյուրը կայքում առկա նյութերը սեփական նպատակներով օգտագործելիս:
Կայքում ժամանակ առ ժամանակ հնարավոր է լինեն տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ՝ արտադրանքի, ծառայության նկարագրության կամ առկայության խնդիրներով պայմանավորված: Մենք իրավասու ենք շտկելու ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում և փոփոխելու կայքի բովանդակությունը ցանկացած պահի՝ առանց նախնական ծանուցման (ներառյալ պատվերը գրանցելուց հետո):
«ԲՈՌԲՈՌ Ակվա» -ն, ինչպես նաև իր համապատասխան աշխատակիցները՝ գործակալներ, տեղեկատվության կամ բովանդակության մատակարարներ և այլոք, պատասխանատվություն չեն կրում որևէ օգտատիրոջ կողմից անճշտության, սխալի, բացթողման և ոչ օրինական գործունեության համար:
Եթե կայքը պարունակում է զրուցարան կամ հաղորդակցման հնարավորություն, սույնով օգտատերը համաձայնում է օգտագործել դրանք միայն հարցերի, հաղորդագրությունների, նյութեր ուղարկելու և ստանալու համար, որոնք տեղին են և առնչվում են կայքի գործունեության հետ:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԳՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն կայքում առկա ապրանքների և ծառայությունների արժեքները ներկայացված են ՀՀ դրամով:
Սույն կայքում պարունակվող ապրանքների և ծառայությունների գների մասին տեղեկությունները ենթակա են փոփոխման առանց ծանուցման: Մենք իրավասու ենք նաև փոխել կամ հեռացնել ապրանքի նկարագրության որևէ մաս ցանկացած պահի՝ առանց հավելյալ ծանուցման:
Որոշ ապրանքներ կամ ծառայություններ կարող են ունենալ սահմանափակ քանակություն և ենթակա են վերադարձի կամ փոխանակման միայն մեր վերադարձի քաղաքականությանը համաձայն: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը արտադրանքի գույները, պատկերները և ասոցիացիաները հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, գույների լիովին ճիշտ ցուցադրումը կախված է նաև ձեր մոնիտորից և մենք չենք կարող երաշխավորել ձեր մոնիտորի գույների ցուցադրման ճշտությունը: Ինչպես նաև մենք չենք կարող երաշխավորել , որ ձեր կողմից գնված ապրանքի, ծառայության կամ այլ նյութի որակը համապատասխան է ձեր ակնկալիքներին:
Մենք իրավասու ենք, բայց պարտավոր չենք սահմանափակել արտադրանքի վաճառքը որևէ անձի համար՝ հիմնվելով աշխարհագրական տարածաշրջանի կամ կիրառելի օրենքի վրա:
Մենք իրավունք ունենք սահմանափակել կամ չեղարկել ապրանքի գնման քանակը մեկ անձի կամ մեկ պատվերի համար: Փոփոխության կամ չեղարկման դեպքում, մենք կտեղեկացնենք ձեզ՝ գրանցման կամ պատվերի պահին տրամադրված էլ. հասցեով: Մենք իրավունք ունենք սահմանափակել կամ արգելափակել որոշ գնումներ, որոնք կասկածելի են կամ մեր կարծիքով, կատարվել են վերավաճառքի ու մատակարարման նպատակով: Մենք իրավունք ունենք հրաժարվել գնումից և/կամ չեղարկել պատվերը մեր հայեցողությամբ:
Սույնով դուք համաձայնում եք տրամադրել արդի, ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն գնումների,ինչպես նաև ձեր հաշվի տվյալների վերաբերյալ: Դուք պատասխանատվություն եք կրում ձեր անձնական տվյալների, ձեր հաշվի և գաղտնաբառի գաղտնիության պահպանման համար:
Գնումները կազմակերպելու, վճարումը հեշտացնելու և բարձրորակ ծառայություն մատուցելու համար մենք իրավունք ունենք օգտվել երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Սույնով դուք իրավունք եք վերապահում մեզ փոխանցել գնման պահին տրամադրված տեղեկատվությունը երրորդ կողմի (ներառյալ բանկերը)՝ համաձայն Մեր Գաղտնիության քաղաքականության դրույթների:
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն կայքը և դրանում պարունակվող նյութերը տրամադրվում են ըստ էության և ըստ հասանելիության՝ առանց որևէ երաշխիքի, ներկայացուցչության կամ պայմանների: Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց կողմից առաջարկվող այլընտրանքային գործիքների ձեր կողմից օգտագործման համար:
Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ ապահովելու որակյալ, անխափան, անվտանգ և առանց սխալների կայք, սակայն չենք կարող երաշխավորել, որ կայքի օգտագործումը մշտապես կլինի առանց սխալների:
Սույնով դուք համաձայնում եք, որ օգտագործում եք կայքի հնարավորություններն ու ծառայությունները ընդունելով վերոնշյալ բոլոր ռիսկերը: Մենք կարող ենք ապագայում նոր ծառայություններ և/կամ հնարավորություններ առաջարկել մեր կայքում: Նման նոր հնարավորությունները և/կամ ծառայությունները նույնպես կկարգավորվեն սույն պայմաններով և դրույթներով: Մենք պարտավոր չենք պարբերաբար թարմացնել կամ փոփոխել կայքում առկա տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունը, բացառությամբ օրենքով պահանջվող դեպքերի:
ԿԱՅՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՂՈՒՄՆԵՐ
Սույն կայքը կարող է պարունակել ներքին, ինչպես նաև արտաքին հղումներ, որոնք ուղղված են ապրանքների և ծառայությունների, դրանց առկայությանը և բովանդակությանը վերաբերող հարցերի կարգավորմանը: Կայքում որևէ նման հղման առկայության դեպքում այդ հղումը պատկանում է ապրանքի կամ ծառայության այլ կայքի, որի դեպքում «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ն պատասխանատվություն չի կրում բովանդակության, անվտանգության, ինչպես նաև ձեր ունեցած բիզնես փորձառության համար:
Մենք պատասխանատվություն չենք կրում նաև որևէ երրորդ կողմի կայքերից օգտվելիս ապրանքների, ծառայությունների, ռեսուրսների, բովանդակության օգտագործման հետևանքով ձեզ պատճառված վնասների համար: Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել երրորդ կողմի կայքի քաղաքականությունը և համոզվել, որ դուք հասկանում և ընդունում եք դրանք՝ նախքան նշված կայքերում որևէ գործողություն ձեռնարկելը: Երրորդ անձանց հետ կապված բողոքները, պահանջները, մտահոգությունները կամ հարցերը պետք է ուղղվեն երրորդ կողմին: Դուք կարող եք հղել կայքին ոչ առևտրային նպատակներով և ոչ բացառիկ իրավունքով, միայն տվյալ հղման «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ի մասին անօրինական, ապակողմնորոշիչ, կեղծ կամ զրպարտիչ տեղեկություն չպարունակելու դեպքում: Ինչպես նաև տվյալ տեղեկատվությունը իրավունք չունի վիրավորել կամ խախտել այլոց իրավունքները:
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն կայքի բնօրինակ բովանդակությունը, առանձնահատկությունները և ֆունկցիոնալությունը պատկանում են «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ին և համապատասխան լիազորություններ ունեցողներին: Կայքը և դրանում ներկայացված ապրանքներն ու ծառայությունները պաշտպանված են՝ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով:
«ԲՈՌԲՈՌ Ակվա» -ն գրանցված ապրանքային նշան է: «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ի ապրանքային նշանների, սպասարկման նշանների և/կամ ֆիրմային անվանումների օգտագործումը երրորդ անձանց կողմից արգելվում է առանց «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ի նախնական գրավոր թույլտվության: «ԲՈՌԲՈՌ Ակվա» ապրանքանիշը չի կարող պատճենվել, ընդօրինակվել կամ օգտագործվել, պատկանել կամ կառավարվել ամբողջությամբ կամ մասամբ՝ առանց «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ի նախնական գրավոր թույլտվության: Բացի այդ, կայքի տեսքը, ներառյալ բոլոր էջի վերնագրերը և գրաֆիկան չեն կարող պատճենվել, ընդօրինակվել կամ օգտագործվել, ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ի նախնական գրավոր թույլտվության: Կայքում նշված այլ ապրանքանիշերն ու ապրանքները համապատասխանաբար ունեն իրենց լիազորությունները:
ՕԳՏԱՏԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԾԻՔՆԵՐ
Սույն դրույթներով դուք ընդունում և համաձայնում եք, որ ցանկացած ստեղծագործական գաղափար, առաջարկ, պլան կամ այլ նյութ, ներառյալ հետադարձ կապը, լինի առցանց՝ էլեկտրոնային փոստով: Նաև դուք համաձայնում եք, որ մեզ տրամադրված ցանկացած նյութ կարող է պատճենվել, խմբագրվել, հրապարակվել, թարգմանվել և տարածվել ցանկացած ժամանակ՝ առանց սահմանափակումների: Մենք իրավասու ենք գաղտնի չպահել առաջարկները, ինչպես նաև պարտավոր չենք պատասխանել որևէ առաջարկի և ֆինանսապես փոխհատուցել որևէ առաջարկի համար:
Մենք իրավունք ունենք, բայց պարտավոր չենք հեռացնել ցանկացած մեկնաբանություն կամ հայտարարություն՝ որը ըստ մեր հայեցողության, անօրինական է, վիրավորական, ապակողմնորոշիչ կամ խախտում է որևէ կողմի մտավոր սեփականությունը և սույն պայմանները: Դուք համաձայնում եք, որ ձեր գործողությունները չեն խախտում որևէ երրորդ կողմի իրավունքներ:
Սույնով դուք նաև համաձայնում եք, որ չեք կարող օգտագործել ոչ ճշգրիտ փոստային հասցե: Դուք պատասխանատվություն եք կրում ձեր կողմից ներկայացված առաջարկների և դրանց հուսալիության համար:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայքի միջոցով ձեր անձնական տեղեկատվության հավաքագրումը կարգավորվում է մեր կողմից տրամադրվող անվտանգության քաղաքականությամբ:
Մենք հորդորում ենք չհրապարակել որևէ անձնական տեղեկություն ձեր կամ որևէ մեկի մասին (հեռախոսահամար, բնակության հասցե, իրավաբանական անձի հասցե, առաքման հասցե, էլ․ հասցե կամ որևէ այլ տվյալ, որը թույլ կտա ձեզ անձնապես ճանաչել) առանց հստակ նպատակի:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Սույնով դուք հասկանում և ընդունում եք, որ տվյալ կայքում պարունակվող բոլոր տեղեկությունները, տվյալները, տեքստերը, երաժշտությունը, ձայնը, լուսանկարները, գրաֆիկան, տեսանյութը, հաղորդագրությունը և այլ նյութերը պատկանում են «ԲՈՌԲՈՌ Ակվա» -ին: Կայքը կարող է վերարտադրվել կամ թարգմանվել հետազոտության կամ ուսումնասիրության համար, բայց ոչ վաճառքի կամ կոմերցիոն օգտագործման համար: Կայքի ցանկացած մասի վերարտադրումը կամ թարգմանությունը և յուրաքանչյուր այլ օգտագործում՝ բացառությամբ կրթական նպատակների, պահանջում է հստակ գրավոր թույլտվություն:
Սույն կայքում պարունակվող ցանկացած նյութի չարտոնված օգտագործումը կամ հրապարակումը կարող է խախտել ազգային կամ միջազգային հեղինակային իրավունքի օրենքները, գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության օրենքները, հաղորդակցման կանոններն ու սկզբունքները:
Ծառայությունների ցանկացած օգտագործում, որը հատուկ թույլատրված չէ սույն պայմաններով, խստիվ արգելվում է:
Ըստ սույն պայմանների տվյալ կայքի կամ դրա բովանդակության օգտագործումն արգելված է՝
1. Եթե առկա է չարաշահում, վիրավորանք, վնաս, զրպարտություն, ահաբեկչություն կամ խտրականության դրսևորում՝ ելնելով սեռից, կրոնից, էթնիկական պատկանելությունից, ռասայից, տարիքից, ազգային ծագումից կամ հաշմանդամությունից
2. Ցանկացած անօրինական նպատակով
3. Խախտված է միջազգային կամ ազգային ցանկացած օրենք, կանոնակարգ կամ բիզնես պրակտիկա
4. Պահպանված չեն հեղինակային իրավունքի վերագրումները, իրավական ծանուցումները կամ սեփականության անվանումները վերբեռնված ֆայլերում
5. Խախտված են մտավոր սեփականության իրավունքները
6. Ներկայացված են կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ
7. Վերբեռնված են վիրուսներ կամ այլ վնասակար կոդեր, որոնք կարող են ազդել կայքի ֆունկցիոնալության կամ բնականոն աշխատանքի վրա
8. Հավաքրված են այլ անձանց անձնական տվյալները
9. Գովազդում կամ վաճառվում որևէ ապրանք կամ ծառայություն
10. Օգտագործվում է կայքի տեղեկատվությունը կամ ուղարկվում են կեղծ «սպամ» նամակներ
11. Խոչընդոտվում է տվյալ կայքի կամ այլ հարակից կայքի,ինչպես նաև համացանցից օգտվելու անվտանգության կանոնները
Պայմաններով սահմանված պահանջների չկատարման դեպքում՝ կայքին կամ որևէ երրորդ կողմին պատճառված վնասի համար վնաս պատճառող կողմը պատասխանատվություն է կրում գործող օրենսդրության շրջանակներում:
ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Սույն պայմաններում որևէ դրույթ անօրինական, անվավեր կամ անհիմն համարվելու դեպքում, տվյալ դրույթը կկիրառվի օրենսդրության թույլատրելի առավելագույն չափով և պայմանները ուժի մեջ կմնան առանց տվյալ դրույթի:
Սույն կայքում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով տեղեկատվության հակասության և/կամ թյուրիմացության դեպքում առաջնահերթությունը տրվում է հայերեն լեզվին:
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Պայմանները ուժի մեջ են և համարվում են գքրծող այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն դադարեցվել կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ:
ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Պայմանների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Դուք սույնով համաձայնում եք, որ պայմաններում որևէ անհամաձայնության դեպքում դրանք կլուծվեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև սույնով դուք տալիս եք ձեր անբեկանելի և անվերապահ համաձայնությունը, որ տարաձայնությունների դեպքում վերջինս կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։
ԿԱՊ
Եթե պայմանների վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ կայքում առկա հեռախոսահամարով: